Լրահոս

09.02.2011 17:53


Ձերբակալվել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը

Ձերբակալվել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը

Քիչ առաջ  ձերբակալվել է մանկապղծության մեջ մեղադրվող' վարչապետի նախկին խորհրդական, սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը:

Նա այս պահին գտնվում է  «Երևան-Կենտրոն» քրեակատարողական մեկուսարանում:Գործը քննում է ԱԱԾ քննչական վարչությունը: Այս մասին «7օր»-ին տեղեկացրել է ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը։

Իսկ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով: Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող  «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի»  նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Ս.-Գ. Դեր-Բողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն  ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող  իր տանը, Ա. Ջ.-ին և Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և  համասեռամոլության:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը