Աշխարհ

04.07.2016 14:10


Ալիևը ԱՄՆ-ի ջանքերի հույսն ունի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ալիևը ԱՄՆ-ի ջանքերի հույսն ունի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի ջանքերի հույս է հայտնել:
Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված շնորհավորական նամակում՝ Անկախության օրվա կապակցությամբ: Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև կապերը գտնվում են բազմակողմանի զարգացման ճանապարհին: Ալիևի խոսքերով՝ երկու երկրների միջև համատեղ բեղմնավոր համագործակցությունը մի շարք ոլորտներում երկկողմանի հարաբերությունները դուրս է բերել ռազմավարական գործընկերության մակարդակի:
«Մենք մեծ հույսեր ունենք, որ ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի և անձամբ ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը, մոտ ապագայում արդյունք կտան», - ասվում է նամակում:
Փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը