Բացվել է ամերիկացի երգիչ Պրինսին նվիրված առցանց թանգարանը։ Նոր հարթակը արտիստի՝ վերջին 20 տարիների պաշտոնական կայքերի արխիվն է ներկայացնում։ Այս մասին հաղորդում է «Billboard»–ը։
«Մենք սկսում ենք Պրինսի 12 ամենահայտնի կայքերից»,– պարբերականին հայտնել է «Prince Online Museum»–ի տնօրեն Սեմ Ջենինգսը։
Նրա խոսքերով՝ ավելի քան 20 տարվա ընթացքում Պրինսը հրապարակել է գրեթե 20 տարբեր վեբ կայքեր, ինչպես նաև ակտիվ գործունեություն վարել սոցիալական ցանցերում, մասնակցել «անհամար» քանակով առցանց չաթերին և ուղիղ կապ հաստատել աշխարհի տարբեր ծայրերից իր երկրպագուների հետ։
Ինչպես նշել է Ջենիգսը՝ առցանց թանգարանը ոչ միայն արխիվ է, այլ նաև հիշատակում այն ամենի մասին, ինչին հասել է Պրինսը՝ որպես անկախ արտիստ՝ ի աջակցություն իր առցանց համայնքի։
Ջենիգսը նաև ընդգծել է, որ առցանց թանգարանը ստեղծել են մարդիկ, ովքեր անձամբ աշխատել են Պրինսի հետ նախորդ նախագծերի շրջանակներում։
Բացվել է Պրինսի առցանց թանգարանը

7or.am