Լրահոս

11.12.2009 10:42


Ռուսաստանի ԱԳՆ. «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

Ռուսաստանի ԱԳՆ. «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

Ռուսաստանի ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի խոսքերով՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ղարաբաղյան հակամարտության կարագավորումը պայմանավորում է հիմնարար սկզբունքների արագ համաձայնեցմամբ։

«Այդ սկզբունքների ձևակերպմամբ առջարկությունները ներկայացված են այսպես ասած Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի մեջ»,- ասել է Նեստերենկոն՝ հավելելով, որ պատրաստվել է նորացված տարբերակը, որը մոտ ժամանակներում կհանձնվի կողմերին.

-Եթե բանակցային գործընթացի դրական դինամիկան (որին հասել են այս տարի, երբ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի 6 հանդիպում է տեղի ունեցել՝ չհաշված Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևի հետ ևս 3 եռակողմ հանդիպումները) պահպանվի նաև հաջորդ տարի, ապա հիմքեր կան հուսալու, որ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցումը և դրա հիման վրա խաղաղ համաձայնագրի տեքստի մշակումը բավական արագ կլինի։

Նեստերենկոն նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից ռուսական կողմը ԵԱՀԿ ՄԽ գործունեության և միջնորդ համանախագահների ջանքերի վերաբերյալ որևէ բողոք չի ստացել, փոխարենը այդ միջնորդության համար Ռուսաստանը բազմիցս է երախտագիտության արժանացել։

 

Այս խորագրի վերջին նյութերը