Աշխարհ

04.07.2016 12:00


Ահաբեկչություն Բաղդադում. զոհերի թիվը հասել է 200–ի

Ահաբեկչություն Բաղդադում. զոհերի թիվը հասել է 200–ի

Իրաքյան Բաղդադում երկու ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 200–ի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 167 զոհի և 168 վիրավորի մասին։

Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Քարադայում. մարդաշատ վայրում ականապատ մեքենա է պայթեցվել։ Ավելի ուշ պայթյուն է որոտացել Աշ Շաբաբի շրջանում. ռումբը գործի է դրվել շուկայի մոտ։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը