Աշխարհ

04.07.2016 11:05


Հենրիխ Մխիթարյանը Marca-ի հետ զրուցել է նաև Արցախի մասին

Հենրիխ Մխիթարյանը Marca-ի հետ զրուցել է նաև Արցախի մասին

Իսպանական Marca-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խոսել է նաև Արցախից։

«Արցախը տարիներ շարունակ զրկանքներ է կրել: Ես հպարտ եմ մասնակցել այնտեղ ապրող մարդկանց ուղղված բարեգործության, օգնել պատերազմում հարազատների կորցրած մարդկանց: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհում լիներ խաղաղություն: Բոլորն են արժանի ապրել առանց խնդիրների»,–ասել է Մխիթարյանը:

Նա նաև ասել է, որ հորս մահը հսկայական կորուստ էր իր ընտանիքի և անձամբ իր համար.

«Շատ կցանկանայի, որ նա մեզ հետ լիներ: Ես վստահ եմ, որ նա կհպարտանար իմ նվաճումներով: Հորս խաղը տեսել եմ տեսագրություններով: Կարծում եմ՝ ունենք խաղաոճի նմանություն»:

Մխիթարյանը ցանկանում է սովորել նաև 7-րդ լեզուն՝ իսպաներեն, և կարծում է, որ Իսպանիայի լիգան ուժեղագույններից մեկն է:

«Երբեք չես կարող կանխատեսել կարիերայիդ ընթացքը: Մի օր էլ կարող է հայտնվեմ Իսպանիայում»,–նշել է նա՝ հավելելով, որ իր կուռքը եղել է Զիդանը եղել է իր կուռքը, ում խաղով հիացել է մանկությունից հիացել է.

«Կցանկանայի աշխատել նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն լիներ»:

Մխիթարյանն ընդգծել է, որ ժամանակակից ֆուտբոլը պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ և համառ աշխատանք, իսկ հաջողության համար պետք է տաղանդ և կարգապահություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը