Աշխարհ

04.07.2016 18:11


Գիտնականները պատմել են՝ ապրելու որքան ժամանակ է մնացել մարդկությանը

Գիտնականները պատմել են՝ ապրելու որքան ժամանակ է մնացել մարդկությանը

Հարվարդի և Օքսֆորդի համալսարանի գիտնականները հաշվել են՝ որքան կարող է կյանքը գոյություն ունենալ դրա համար բարենպաստ աստղերի շուրջ։

Նրանց կարծիքով կյանքը կարող է ծագել այն աստղի շուրջ, որը 0,08 —3,7 անգամ ծանր է Արևից։ Ընդ որում, որքան թեթև է քաշով աստղը, այնքան երկար կարող են գոյություն ունենալ կենդանի օրգանիզմները։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։

Գիտնականները ենթադրել են, որ աստղերը սկսել են ձևավորվել Մեծ Պայթյունից 30 միլիոն տարի հետո։ Ավելի ուշ հայտնվել են մոլորակները՝ այն բանից հետո, երբ պայթյունները ձևավորել են աստղերի 2–րդ սերունդը։

Ըստ գիտնականների՝ հենց դա է համարվում տիեզերքի կյանքի գոյության սկզբնաղբյուրը։ Իսկ կենդանի օրգանիզմների գոյությունը սահմանափակվում է ամենակայուն աստղերի կյանքի տևողությամբ, որը մոտավորապես 10 միլիարդ տարի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը