Լրահոս

11.12.2009 10:27


Անցած ամիս գրանցվել է 31 467 սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպք

Առողջապահության նախարարությունը հայտնում է որ դեկտեմբերի 10-ի դրությամբ գրիպի Ա H1N1 վիրուսային վարակով հաստատված հիվանդների թիվը 54 է: Մահվան դեպքեր չեն արձանագրվել: Անցած ամսվա ընթացքում մեր երկրում 31 467 սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպք է գրանցվել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիտորնգի իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը