Աշխարհ

03.07.2016 10:57


Սարկոզին մտադիր է իրեն վերադարձնել երկրի նախագահի աթոռը (տեսանյութ)

Սարկոզին մտադիր է իրեն վերադարձնել երկրի նախագահի աթոռը (տեսանյութ)

Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է դառնալ նաև 25-րդը։ Այդ նպատակով նա հրաժեշտ է տալիս առաջատար ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ղեկավարմանը, որպեսզի կենտրոնանա նախագահի աթոռի համար 2017թ. մղվելիք պայքարի վրա։ «Россия 24»–ը նշում է, որ այս մասին Սարկոզին ասել է շաբաթ օրը կայացած կուսակցության համագումարի ժամանակ։

«Ես հպարտանում եմ, որ եղել եմ Հանրապետական կուսակցության նախագահը։ Սակայն այժմ ժամանակն է լքել այդ պաշտոնը։ Ինձ համար դա պատվի հարց է։ Ինչ էլ, որ լինի ապագայում, ինձ համար դա կլինի որպես նախագահ վերջին ազգային համագումարը»,–ասել է Սարկոզին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը