Աշխարհ

03.07.2016 12:50


Գիտնականները պարզել են՝ շաբաթվա որ օրն է ավելի բարենպաստ լավ քնի համար

Գիտնականները պարզել են՝ շաբաթվա որ օրն է ավելի բարենպաստ լավ քնի համար

Մարդիկ ամենալավը քնում են երեքշաբթի՝ լույս չորքեշաբթի գիշերը։ Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալասարանի մասնագետները, ովքեր հետազոտություն են կատարել «Firstbeat» ֆիննական կազմակերպության պատվերով։

Հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայում ապրող 4 866 տղամարդ և կին։ Կամավորները ամբողջ 3 օր հատուկ սարքեր են կրել, որոնք չափել են սրտի ռիթմը։ Տվյալների հավաքագրումը տևել է մոտավորապես 10 տարի։ Հետազոտության մասնակիցներին տրամադրվել էր տեղեկատվություն քնի ժամի և իրենց ինքնազգացողության մասին։

Պարզվել է, որ երեքշաբթի գիշերվա քունը ամենաերկարը չէ, սակայն առավել արդյունավետ է։ Այդ առավոտ մարդն իրեն զգում է ավելի առույգ և էներգետիկ։ Հնարավոր է՝ նման արդյունքները բացատրվում են առաջին աշխատանքային 2 օրերի բավարարվածությամբ. մարդն իրեն արժանի է զգում լավ հանգստի համար։ Բացի այդ, շաբաթվա կեսի քունը «թունավորված» չի լինի ալկոհոլով կամ ճարպոտ ուտեստներով։ Այս մասին հաղորդում է «Вокруг света»–ն։

Ամենաերկար, բայց սակայն ոչ այնքան առողջ քունը գրանցվել է հանգստյան օրերին։ Շաբաթ առավոտյան մարդն անկողնում միջին հաշվով կես ժամ ավել է անցկացնում, քան աշխատանքային օրերին։ Չնայած քնի նման տևողությանը՝ հանգստյան օրերին վերականգնման համար նախատեսված ժամանակահատվածն ավելի կարճ է, ինչը բնութագրվում է արյան ճնշման անկմամբ և սթրեսի հորմոնների մակարդակի իջեցմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը