Լրահոս

10.01.2011 14:28


2011թ. կթողարկվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը

2011թ. կթողարկվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը

Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանը ընկերության ստորաբաժանումներին հանձնարարել է ամփոփել 2010թ. կատարված աշխատանքները և հաշվետվություններ պատրաստել դրանց վերաբերյալ՝ մասնավորապես ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման և այլ ծրագրերի ուղղությամբ:

Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանձնարարվել է նաև ներկայացնել 2011թ. ծրագրերը և համապատասխան քննարկումներ կազմակերպել նախատեսվող նախագծերի շուրջ:

Հատուկ ուշադրություն է հրավիրվել ֆինանսական կարգապահության և ծախսերի օպտիմալացման հարցերին, ինչպես նաև կորուստների նվազեցման ուղղությամբ տարվող միջոցառումներին:

Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2011թ. ընկերության համար առանձնանալու է հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտով: Բլոկի թողարկումը նախատեսվում է առաջին եռամսյակում, ինչն արդեն փաստում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մասին: Այս մասշտաբային ներդրումային ծրագիրը լիարժեք դարձնելու և ռազմավարական նպատակին ծառայեցնելու համար, Վ. Հարությունյանը կարևորել է հենց այսօրվանից ուսումնասիրել էլեկտաէներգիայի արտահանման շուկաների հարցը:

Անդրադառնալով կարգապահական խնդիրներին՝ Վ. Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում համալիր աշխատանքներ պետք է տարվեն սպասարկաման որակի բարձրացման ուղղությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը