Աշխարհ

02.07.2016 11:05


Թուրքիա են մեկնում ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները (տեսանյութ)

Թուրքիա են մեկնում ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները (տեսանյութ)

Թուրքիայում հանգստավայր ընտրելով՝ ռուսաստանցիները պետք է հաշվի առնեն անվտանգության ոլորտում առկա իրադրությունը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սոչիում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Արտգործնախարարները խոսել են երկու երկրների հարաբերություններին առնչվող հրատապ թեմաների մասին, մասնավորապես ՌԴ քաղաքացիների համար Թուրքիա մեկնելու արգելքը չեղարկելու և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի։

Այդ ընթացքում Մոսկվայի տուրօպերատորները Թուրքիայի հանգստավայրերի առաջին ուղեգրերն են վաճառում. առաջին հանգստացողները կարող են Թուրքիա մեկնել արդեն այսօր։

Թուրքիայից վերադարձած որոշ զբոսաշրջիկներ պատմում են՝ թուրքերն օրերն են հաշվում՝ երբ են վերադառնալու ռուսները։ Անհամբեր է հատկապես Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Լավրովի հետ հանդիպելու համար ՌԴ հասած Չավուշօղլուն ժպտում էր՝ ում պատահի։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը