Աշխարհ

02.07.2016 09:50


Պուտինին տնտեսության համար ինգուշ տղայի կողմից ուղարկված գումարը հետ են վերադարձրել

Պուտինին տնտեսության համար ինգուշ տղայի կողմից ուղարկված գումարը հետ են վերադարձրել

Ինգուշեթիայի վարչակազմում արտասովոր հյուր են ընդունել՝ 10-ամյա Իսլամ Գատիևին։ Տղան անտարբեր չի մնացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ուղիղ գծի» ժամանակ ասված խոսքերին։ Այդ ժամանակ դպրոցականի մոտ մտահղացում է առաջացել նամակ ուղարկել Պուտինին, որում նաև իր՝ տարիներով հավաքած 3 հազ ռուբլին է դրել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Իսլամն ուզում էր օգնել հաղթահարել երկրում առկա ճգնաժամը»,–հստակեցրել են Ինգուշեթիայի կառավարությունից։

Սակայն գումարը վերադարձվել է տղային։ Իսլամին նաև Պուտինի լուսանկարն են փոխանցել՝ անձնական ստորագրությամբ, որը նախագահն ուղարկել է դպրոցականին։

Բացի այդ, տղան նաև պլանշետ ու հեծանիվ է նվեր ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը