Աշխարհ

01.07.2016 17:15


Զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայի կողմից առաջարկվող ցանկացած փոխհատուցումից

Զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայի կողմից առաջարկվող ցանկացած փոխհատուցումից

Թուրքական Կեմեր հանգստյան գոտու իշխանությունները հանդես են եկել ռուսական «Су-24» խփված ինքնաթիռի օդաչուի՝ Օլեգ Պեշկովի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Ինչպես նշվում է, Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն հաստատել է տվյալ տեղեկատվությունը։

Սակայն զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայի կողմից առաջարկվող ցանկացած փոխհատուցումից։ Այս մասին «Говорит Москва» ռադիոընկերությանը հաղորդել է Օլեգ Պեշկովի եղբայր Պավել Պեշկովը

«Ոչ ոք չի պատրաստվում Թուրքիային փոխհատուցման առաջարկներ անել և ներել։ Ի՞նչ է՝ մե՞նք պետք է ինչ–որ փոխհատուցում պահանջեինք։ Անգամ չենք մտածել դրա մասին։ Անգամ եթե փոխհատուցում առաջարկեն, ոչ ոք չի ընդունի։ Դա ոչ թե ստորացուցիչ է, այլ սարսափելի»,– ասել է Պեշկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը