Աշխարհ

01.07.2016 21:41


117-ամյա մեքսիկուհին ստացել է ծննդյան վկայականը և մահացել

117-ամյա մեքսիկուհին ստացել է ծննդյան վկայականը և մահացել

Մեքսիկայի 117–ամյա բնակչուհին մահացել է ծննդյան վկայականը ստանալուց հետո:

Տրինիդադ Ալվարես Լիրան երկար տարիներ սպասել է այդ փաստաթղթին, որպեսզի կարողանա օգտվել բոլոր պետական նպաստներից և տարիքի հետ կապված վճարումներից։

Հունիսի 30–ին Մեքսիկայի սոցիալական զարգացման դեպարտամենտը հայտնել է, որ ավելի վաղ՝ այս շաբաթվա ընթացքում, 1898թ. ծնված կնոջը վերջապես տրվել է ծննդյան վկայականը։ Սակայն ստանալուց հետո նա մահացել է սրտի կաթվածից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը