Աշխարհ

01.07.2016 14:25


Կորած «Իլ–76»–ը կարող էր վայրէջք կատարել լքված օդանավակայանում

Կորած «Իլ–76»–ը կարող էր վայրէջք կատարել լքված օդանավակայանում

Ռուսաստանի ԱԻՆ–ի «Իլ–76» ինքնաթիռը, որի հետ կապը կորել է Իրկուտսկի շրջանում, կարող էր վայրէջք կատարել տարածաշրջանի լքված օդանավակայաններից մեկում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ արտակարգ ծառայություններում իր աղբյուրին հղումով։

«Այդ տարածքներում լքված օդանավակայաններ կան, և փորձառու օդաչուն կարող է այնտեղ իջեցնել օդանավը։ Բացի այդ, այնտեղ նաև բացատներ կան։ Նման դեպքերում վայրէջքը բարդ է, բայց հնարավոր»,– նշել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռազմական դատախազները հետաքննում են «Իլ–76»–ի անհետացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը