«Շիրակ-Դիլա» խաղի ավարտից հետո վրացի երկրպագուները հարձակվել են հյուրերի վրա
Հունիսի 30-ին Եվրոպական լիգայի նախընտրական մրցույթի շրջանակներում Գորիում տեղի է ունեցել «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային խաղը: Խաղն ավարտվել է 1:0՝ վրացական հավաքականի հաղթանակով:
«armenian-community.ge»–ի փոխանցմամբ՝ ֆուտբոլային խաղի ավարտին տեղի է ունեցել տհաճ դեպք: Մի քանի տասնյակ վրացի երկրպագու, հիմնականում՝ դպրոցահասակ, հարձակում են գործել Գորի ժամանած, հայ երկրպագուներ տեղափոխող միկրոավտոբուսների վրա:
«Լարվածությունը սկսվել էր դեռևս մարզադաշտից ոչ հեռու գտնվող սրճարանում: Հայ երկրպագուները պատրաստվում էին մեկնելուն, երբ մոտեցան մի խումբ երիտասարդներ և փորձեցին ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ: Բռնվեց վիճաբանություն, բայց ամեն ինչ արագ ավարտվեց: Դրանից հետո վրացի երկրպագուները, հիմնականում՝ դպրոցահասակ, քարեր շպրտեցին մեր ավտոբուսի վրա, երբ այն դուրս էր գալիս Գորիից: Մենք դուրս եկանք ավտոբուսից, սկսվեց կռիվը, բայց շուտով եկավ ոստիկանությունը, և հարձակվողներն այս ու այն կողմ փախան: Մի քանի հայ երկրպագուների տարան ոստիկանական բաժանմունք՝ ցուցմունքներ տալու համար…
Ինչպես մեզ հայտնի է, ձերբակալված է հարձակվողներից մեկը: Մինչդեռ, նորից՝ ոչ պաշտոնապես, մեզ ասացին, որ չեն կարողացել գտնել այն անձանց, ովքեր քարեր էին նետել միկրոավտոբուսի վրա և կոտրել ապակիները…», -պատմել է իրադարձության ականատեսներից մեկը:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը դեռևս պաշտոնապես որևէ կերպ չի մեկնաբանել տվյալ իրավիճակը:
Դեպքի արդյունքում տուժածներ չկան ո´չ վրացական կողմից, ո´չ հայկական: