Աշխարհ

01.07.2016 13:15


Շերի ցավակցական գրառումը զայրացրել է թուրքերին

Շերի ցավակցական գրառումը զայրացրել է թուրքերին

Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը «Twitter»-ում գրառում է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Sondakika»–ին հղումով։

«Մենք բոլորս աղոթում ենք Թուրքիայի օդանավակայանի անմեղ զոհերի համար», –գրել է երգչուհին՝ օգտագործելով «ռումբ» և «պայթյուն» սմայլիկներ։

Հենց դրանց պատճառով էլ երգչուհին խիստ քննադատության է արժանացել: Օգտատերերը նրան մեղադրել են անկեղծ չլինելու մեջ՝ հիշեցնելով, որ սմայլիկները բոլորովին տեղին չեն, քանի որ կատարվածի մեջ զվարճալի ոչինչ չկա:

Ավելի ուշ Շերը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ ցավում է անտեղի օգտագործված սմայլիկների համար: Երգչուհին ընդգծել է, որ նա դրանք օգտագործել է միայն այն պատճառով, որ ցանկանում էր ավելի շատ հույզեր արտահայտել, քան թույլ է տալիս ընդամենը 140 նիշ պարունակող գրառումը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում մահապարտների իրականացրած երեք հաջորդական պայթյունների հետևանքով 42 մարդ է զոհվել, կա շուրջ 240 վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը