Աշխարհ

01.07.2016 19:01


Քնում և արթնանում եմ նրա հետ. ամերիկացին ամուսնացել է սեփական «iPhone»–ի հետ

Քնում և արթնանում եմ նրա հետ. ամերիկացին ամուսնացել է սեփական «iPhone»–ի հետ

Ամերիկացին ամուսնական արարողություն է անցկացրել իր սեփական «iPhone»–ի հետ։ Իր ընտրությունը նա բացատրել է նրանով, որ իր ողջ ազատ ժամանակն անցկացնում է սմարթֆոնի հետ. քնում է հեռախոսով, արթնանալուն պես էլ առաջինը ստուգում է այն։

Ինչպես հաղորդում է «Газета.Ru»–ն, արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասի մատուռներից մեկում։ Տղամարդն ամուսնական մատանին ամրացրել է հեռախոսի պատյանին և արարողության ճիշտ պահին կրել այն։

Մատուռի սեփականատերը պատմել է, որ նման արարողություններ հազվադեպ են լինում, սակայն երբեմն հանդիպում են։ Այդ ամուսնությունը իրավաբանական ոչ մի ուժ չունի, սակայն Լաս Վեգասի իշխանությունները չեն կարող արգելել նման արարողությունների անցկացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը