Թբիլիսիում բացվող ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է լինելու նաև ԼՂՀ հիմնախնդիրը
Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում, որն ընթանալու է «Խորհրդարանական համագործակցության 25 տարին. վստահությունն ամրապնդելով երկխոսության միջոցով» նշանաբանի ներքո, 57 երկրների 700-ից ավելի պատվիրակներ քննարկելու են տնտեսական համագործակցության, գլոբալ միգրացիայի, անվտանգության և մարդու իրավունքների ոլորտի մարտահրավերների հարցերը:
Ամառային նստաշրջանի ընթացքում կայանալու են քաղաքական հարցերի և անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների նիստերը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության ապրիլյան սրացումների հարցը:
Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը, որոնք նպատակ ունեն կանխելու սեռական շահագործումը և երեխաների առքուվաճառքը։
Տարեկան նստաշրջանն ավարտվելու է «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ և վեհաժողովի նախագահի ընտրությամբ։ Այս մասին հաղորդել է РИА «Новости»–ն։

7or.am