Լատվիայի Հանրապետության նախագահ. «Այն, որ արձանագրությունները ստորագրվել են, առաջընթացի շատ մեծ քայլ է...»
Այսօր ՀՀ Նախագահ ՍերժՍարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ ՎալդիսԶատլերսի հետ։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Ռիգան գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, և ինչպիսի՞ զարգացում կարող է այն ունենալ՝ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը պատասխանել է, թե հարաբերությունների բարելավումը միշտ էլ տալիս է ազգերի բարեկեցության բարելավման պտուղներ:
-Իհարկե, հարաբերությունների բարելավման համար պետք է բարի կամք ունենալ: Ավելին ասեմ՝ բարի կամքը միշտ եղել է բոլոր լավ նախագծերի հիմքում, որոնք բերում են հարաբերությունների զարգացման առաջընթացին ու հաջողությանը: Այն, որ արձանագրությունները ստորագրվել են, առաջընթացի շատ մեծ քայլ է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ առումով: Լատվիան, իհարկե, արձանագրությունները գնահատում է որպես շատ լավ, դրական ազդանշան ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների, կասեի նույնիսկ՝ գլոբալ առումով,-նշել է նա։
Լատվիայի Հանրապետության նախագահ. «Այն, որ արձանագրությունները ստորագրվել են, առաջընթացի շատ մեծ քայլ է...»
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Ռիգան գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, և ինչպիսի՞ զարգացում կարող է այն ունենալ՝ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը պատասխանել է, թե հարաբերությունների բարելավումը միշտ էլ տալիս է ազգերի բարեկեցության բարելավման պտուղներ:

7or.am