Աշխարհ

01.07.2016 10:30


Արգենտինայում ամբոխը կրկեսի աշխատակիցներին երեխաներին առևանգելու մեջ է կասկածել (տեսանյութ)

Արգենտինայում ամբոխը կրկեսի աշխատակիցներին երեխաներին առևանգելու մեջ է կասկածել (տեսանյութ)

Արգենտինայում շապիտո–կրկեսի աշխատակիցներին կասկածել են փոքրիկ երեխաներ առևանգելու մեջ, որից հետո մի քանի տասնյակ տղամարդ մոտեցել է շենքի մոտ և սկսել քարեր նետել նրանց վրա։ Դիմադրությունն այնքան լուրջ է եղել, որ ամբոխը ցրելու նպատակով ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ և անգամ ռետինե փամփուշտներ։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ անկարգությունները տեղի են ունեցել մի քանի փողոցում։ Այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է մի քանիսին, բողոքի գործողությունները շարունակվել են ոստիկանական բաժանմունքի մոտ։ Մարդիկ մեղադրում էին ոստիկաններին այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել էին երեխաների ծնողների հայցերն ընդունելուց։ Ավելի ուշ քաղաքապետարանը հերքել է փոքրիկ երեխաների վրա հարձակման փորձ կատարելու տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը