Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային ավիաչվերթների արգելքը չեղարկելու ուղղությամբ։ Զբոսաշրջային այցերի սահմանափակումներն ուժը կորցրած են ճանաչվել։ Կառավարությանը հրահանգվել է նաև բանակցություններ վարել թուրք գործընկերների հետ արտաքին տնտեսական հարաբարերություններին վերաբերող հարցերով։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Պուտինը համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է։ Դրանով վերացվում են միջերկրածովյան առողջարաններ տուրերի վաճառքի սահմանափակումները։
Ինչպես նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այժմշատ ավելի կարևոր է թուրքական իշխանություններից լրացուցիչ երաշխիքներ ստանալը ռուսաստանցի հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հարցով։
Վերադարձ Թուրքիա. տուրօպերատորները ռուսաստանցիներին ուղեգրերով կապահովեն (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային ավիաչվերթների արգելքը չեղարկելու ուղղությամբ։ Զբոսաշրջային այցերի սահմանափակումներն ուժը կորցրած են ճանաչվել։ Կառավարությանը հրահանգվել է նաև բանակցություններ վարել թուրք գործընկերների հետ արտաքին տնտեսական հարաբարերություններին վերաբերող հարցերով։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ Պուտինը համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրել է։ Դրանով վերացվում են միջերկրածովյան առողջարաններ տուրերի վաճառքի սահմանափակումները։
Ինչպես նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այժմ շատ ավելի կարևոր է թուրքական իշխանություններից լրացուցիչ երաշխիքներ ստանալը ռուսաստանցի հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հարցով։
Մանրամասն՝ տեսանյութում։
7or.am