Աշխարհ

01.07.2016 08:21


ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել հետևել ԼՂ–ում հրադադարի պահպանման պայմանավորվածությանը

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել հետևել ԼՂ–ում հրադադարի պահպանման պայմանավորվածությանը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում կոչ է արել հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման պայմանավորվածությանը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Քերրին ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին շաբաթներին իրականացվում է։

ԱՄՆ պետքարտուղարը նաև խնդրել է Սարգսյանին և Ալիևին հետևել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում մայիսին ու հունիսին ձեռք բերված խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը