Աշխարհ

01.07.2016 08:14


Պուտինն ու Օլանդը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

Պուտինն ու Օլանդը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն Օլանդին տեղեկացրել է Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքների մասին։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հույս են հայտնել, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը