Գիտնականները պարզել են՝ ինչ գույնի հագուստ չարժե ընտրել առաջին ժամադրությանը պատրաստվելիս
Ուշագրավ հետազոտություն են անցկացրել գիտնականները, որի արդյունքում պարզվել է՝ որ գույների հագուստ խորհուրդ չի տրվում հագնել առաջին ժամադրությանը։
Ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն, անցանկալի գույների առաջին հորիզոնականում է հայտնվել նարնջագույնը, որը թեև համարվում է դրական և լավատեսական գույն, բայց այլ մարդու անձնական ընկալմամբ՝ ասոցացվում է էժանության հետ։ Այդ փաստը, հավանաբար, պայմանավորված է կոմունալ ծառայությունների և ճանապարհային աշխատողների նարնջագույն համազգեստով։
Երկրորդ տեղում է հայտնվել դեղին գույնը, որը թեև ասոցացվում է արևի և զվարճանքի հետ, շատերի մոտ եսասիրության և դավաճանության տպավորություն է ստեղծում։
Անցանկալի գույների երրորդ տեղն է զբաղեցրել շագանակագույնը։ Ըստ հոգեբան Ջուդի Սքոթ Քեմմիսի՝ մարդիկ ենթագիտակցաբար ասոցացնում են այն մանրախնդրության, ձանձրույթի և կանխատեսելիության հետ, ինչը կործանիչ է ռոմանտիկ հարաբերությունների համար։

7or.am