Լրահոս

30.06.2016 16:56


Մամեդյարով. «Սարգսյան–Ալիև հանդիպումը կկայանա Փարիզում»

Մամեդյարով. «Սարգսյան–Ալիև հանդիպումը կկայանա Փարիզում»

Հունիսի 30–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ եկել է ԼՂՀ ստատուս–քվոն փոխելու ժամանակը, քանի որ այն անկայուն է։

«Ժամանակն է եկել, որպեսզի լուրջ քայլեր ձեռնարկվեն ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով: Ադրբեջանը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման համար ՀՀ զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված ադրբեջանական տարածքներից»: Ստատուս–քվոն փոխելու ժամանակն է. այն անկայուն է», - մեջբերում է Մամեդյարովի խոսքերը ԱՊԱ գործակալությունը:

Այս առումով նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման հարցով Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Փարիզում:

«Ֆրանսիական կողմն առաջարկել է նախագահների նման հանդիպում անցկացնել»,- հայտարարել է Մամեդյարովը, սակայն չի հստակեցրել հնարավոր հանդիպման ամսաթիվը:

Մամեդյարովը հավելել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մյուս շաբաթ այցելելու է Բաքու:

«Նրա այցից է կախված՝ կկայանա՞ արդյոք ԼՂՀ հակամարտության հարցով հաջորդ հանդիպումը նախագահների մակարդակով», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը