Աշխարհ

30.06.2016 22:35


Հակաահաբեկչական օրենքների պատճառով բջջային կապի գները կարող են 2–3 անգամով աճել

Հակաահաբեկչական օրենքների պատճառով բջջային կապի գները կարող են 2–3 անգամով աճել

Հակաահաբեկչական նոր օրենքների ընդունման պատճառով բջջային օպերատորների ծառայությունների գները կարող են 2–3 անգամով աճել։ Այս մասին «Интерфакс»–ին հայտնել են «Мегафон»–ի ներկայացուցիչները և «Т2 РТК Հոլդինգը»։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ընկերություններում դա վերագրում են որպես տեղեկատվության պահպանման համար նախատեսված ծախսերի աճ։ Եթե համապատասխան օրենքները սկսեն գործել, կապի օպերատորները 6 ամիս ժամկետով պարտավոր են լինելու պահպանել օգտատերերի տեքստային հաղորդագրությունները, ձայնային տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը և էլեկտրոնային այլ հաղորդագրություններ։

Բացի այդ, օպերատորները և ինտերնետային ընկերությունները հայտարարել են, որ հակաահաբեկչական օրենքների ընդունմամբ մի քանի տարվա ընթացքում ընկերությունները հարկային վնաս կկրեն, ինչը կտանի բյուջեի անկման մի քանի հարյուր մլրդ ռուբլով և կկանգնեցնի նորարարական զարգացումը կապի ոլորտում։ Օպերատորները չեն կարողանա զարգացնել կապերը բաժանորդների համար, ինչն էլ կարող է հանգեցնել կապի որակի դեգրադացման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը