Ուսուցիչը պոռնոաստղ էր ձևանում տղաներից ինտիմ լուսանկարներ ստանակու նպատակով
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «NewsChannel 5»-ը, Դուգլաս Լե անունով քիմիայի ուսուցիչը երկու տարի շարունակ ձևանում էր կին պոռնոաստղ՝ տղաներից ինտիմ լուսանկարներ ստանալու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը գրանցվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ Ռե Փելլետյե կնոջ անունով, և դեռահասներին համացանցում գտած կնոջ էրոտիկ լուսանկարներ էր ուղարկում՝ ձևանալով, որ այդ կինը հենց ինքն է։ Դրանից հետո նա խնդրում էր տղաներին ուղարկել իրենց մերկ նկարները։
Նշվում է, որ տղամարդու թակարդում հայտնվել է նվազագույնը 9 դեռահաս։
Ուշագրավն այն է, որ տղամարդու գործողությունները նկատել են «Ֆեյսբուքի» աշխատակիցները, ովքեր դիմել են Անհայտ կորած և շահագործվող երեխաների գործերով ազգային կենտրոն։ Արդյունքում՝ ոստիկանությունն այցելել է ուսուցչի տուն՝ տղամարդու մոտ հայտնաբերելով երեխաների ինտիմ նկարները։
Այժմ տղամարդը գտնվում է կալանքի տակ։ Նրա գործով դատավարությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին։

7or.am