Ռուսաստանում «Toyota» մեքենաների տերերը ամենաշատ գումարն են ծախսում ավտոմասերի վրա
Ավտոմասերի ռուսական շուկայի ամենամյա «դրամարկղի» զգալի մասն ապահովում են ճապոնական «Toyota» մակնիշի մեքենաների սեփականատերերը։ Ընդ որում, նման բարձր ցուցանիշը բոլորովին էլ կապված չէ մեքենաների անսարքությունների հետ։ Այդ մեքենայի դետալների վրա ռուսաստանցիները ծախսել են 134,3 մլրդ ռուբլի։
Ավտոմասերից ստացված եկամտի քանակով 2–րդ տեղը զբաղեցնում է «Nissan» մակնիշի մեքենան՝ 70,8 մլրդ ռուբլիով։ 3–րդ հորիզոնականում «Hyundai» մակնիշն է՝ 50,8 մլրդ ռուբլի։
2015թ. տվյալներով` «Volkswagen» և «Renault» մեքենաների համար գնվել են համապատասխանաբար45,6 և 46,3 մլրդ ռուբլու ավտոմասեր։ «Chevrolet», «KIA», «Ford» և «Mitsubishi» մեքենաների համար գնված ավտոմասերի եկամուտը կազմում է 40 մլրդ ռուբլուց մի փոքր շատ։
Նշենք, որ ռուսաստանյան մեքենաների շուկայում, անցյալ տարվա տվյալներով, արտասահմանյան մեքենաների շրջանում ամենահայտնին է ճանաչվել «Toyota Corolla»–ն։
Ռուսաստանում «Toyota» մեքենաների տերերը ամենաշատ գումարն են ծախսում ավտոմասերի վրա
Ավտոմասերի ռուսական շուկայի ամենամյա «դրամարկղի» զգալի մասն ապահովում են ճապոնական «Toyota» մակնիշի մեքենաների սեփականատերերը։ Ընդ որում, նման բարձր ցուցանիշը բոլորովին էլ կապված չէ մեքենաների անսարքությունների հետ։ Այդ մեքենայի դետալների վրա ռուսաստանցիները ծախսել են 134,3 մլրդ ռուբլի։
Ավտոմասերից ստացված եկամտի քանակով 2–րդ տեղը զբաղեցնում է «Nissan» մակնիշի մեքենան՝ 70,8 մլրդ ռուբլիով։ 3–րդ հորիզոնականում «Hyundai» մակնիշն է՝ 50,8 մլրդ ռուբլի։
2015թ. տվյալներով` «Volkswagen» և «Renault» մեքենաների համար գնվել են համապատասխանաբար 45,6 և 46,3 մլրդ ռուբլու ավտոմասեր։ «Chevrolet», «KIA», «Ford» և «Mitsubishi» մեքենաների համար գնված ավտոմասերի եկամուտը կազմում է 40 մլրդ ռուբլուց մի փոքր շատ։

7or.am