Աշխարհ

30.06.2016 15:20


Ստամբուլի օդանավակայանի մահապարտների թվում ռուսաստանցի էլ է եղել

Ստամբուլի օդանավակայանի մահապարտների թվում ռուսաստանցի էլ է եղել

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյուն է իրականացրել Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ղրղզստանից գաղթած 3 մահապարտ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Թուրքական իշխանությունները հաղորդել են, որ ահաբեկիչները կարող էին կապ ունենալ «Իսլամական պետության» հետ։

Հատուկ գործողությունների ընթացքում ահաբեկչություններին մեղսակցություն ունեցող 13 մարդ է ձերբակալվել, որոնցից 3–ը՝ արտասահմանցի։

Հիշեցնենք՝ հունիսի 28–ին Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետևանքով 42 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 օտարերկրացի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը