Լրահոս

10.12.2009 18:35


ՀՅԴ ներկայացուցիչ. «Ողջամիտ ժամկետն այսօր է»

ՀՅԴ ներկայացուցիչ. «Ողջամիտ ժամկետն այսօր է»

-Ողջամիտ ժամկետն այսօր է,- «Փաստարկ» ակումբում «7օր»-ին ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նշելով, որ եթե Թուրքիայի համար հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետը ղարաբաղյան հարցում առաջընթացն է, ապա հայկական կողմն այսօր արդեն պետք է հայտարարի, որ Թուրքիան խախտել է «խաղի» կանոնները, հետևաբար և Հայաստանը դուրս է գալիս գործընթացից։

-Մենք ինչքան ուշացնենք այս գործընթացից դուրս գալը, այնքան կխրվենք և այնքան, ի վերջո, կդժվարանա մեր վնասները կրճատելու հնարավորությունը։ Ինչքան շուտ Հայաստանը հայտարարի, որ Թուրքիան է մեղավոր, որ, փաստորեն, խախտվել են այս բանակցությունների կանոնները, այնքան շուտ դուրս կգանք, և այդքան շուտ մեր վնասները կկրճատենք, որովհետև պարզ է, որ Թուրքիային հաջողվում է ՄԽ համանախագահող երկրների միջոցով, այլ միջոցներով ուղղակի, անուղղակի ճնշում բանեցնել Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում, այսպես ասած, առաջընթաց ապահովելու համար։ Որպեսզի այդ ճնշումների առաջն առնենք, անհրաժեշտ է, որ Հայաստանը վայրկյան առաջ ասի, որ այս բանակցությունները, փաստորեն, տապալվել են,- հայտարարել է Կ. Մանոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը