Աշխարհ

30.06.2016 14:55


Մեդվեդև. «Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների վերացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ»

Մեդվեդև. «Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների վերացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ»

Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ, այլ ոչ թե ի վնաս ռուսաստանցի արտադրողի: Այս մասին հունիսի 30–ին՝ ՌԴ կառավարության նիստի ընթացքում, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ֆոնի բարելավումը՝ պետք է մի կողմից չեղյալ համարել սահմանափակումները, բայց, իհարկե, ոչ ի վնաս ռուս արտադրողների և այն գործընկերների, ովքեր արդեն զբաղեցրել են ռուսական շուկայի ազատված «նիշաները»», – Մեդվեդևի խոսքն է մեջբերում РИА «Новости»–ն։

Նա պարզաբանել է, որ սահմանափակումները հանելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստությունը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:

Մեդվեդևը նաև հայտնել է, որ պատժամիջոցների վերացման համար անհրաժեշտ է լինելու շտկել նախագահական համապատասխան հրամանագիրը և կառավարության որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը