Ուկրաինայի մշակույթի նախարար.«Երկրում «Եվրատեսիլի» անցկացման համար համապատասխան վայր չկա»
Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշուկը հայտարարել է, որ տվյալ պահին երկրում «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի անցկացման համար համապատասխան վայր չկա։ Գերատեսչության ղեկավարը նման կարծիք է հայտնել «5 канал»–ին տված հարցազրույցի ընթացքում։
«Մենք այդպիսի բեմեր չունենք»,– ասել է Նիշուկը։
Ըստ նրա՝ եթե խոսքը վերաբերի Կիևի Օլիմպիական մարզադահլիճին, ապա այդ սպորտային համալիրը փակ չէ։ Եթե այն ժամանակավորապես ծածկվի, ապա դա թույլ չի տա տեղադրել ծանր տեխնիկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայում ստեղծվել է «Եվրատեսիլ–2017» մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպական հանձնաժողով։
Նաև հաղորդվել էր, որ Եվրոպական հեռարձակողների միությունն Ուկրաինայում «Եվրատեսիլի» անցկացումը 15 միլիոն եվրո է գնահատել։

7or.am