Թուրքական շինարարական ընկերութունները վերադառնալու են ռուսական շուկա
Հայտնի է դարձել, որ թուրքական շինարարական ընկերությունները կարող են ազատվել պատժամիջոցներից բավականին սեղմ ժամկետներում։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։
Ամեն ինչ սկսվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցություններից հետո։ Թուրքական կողմը վստահեցրել է, որ իրենից կախված ամեն ինչ կանի՝ իր տարածքում ռուսների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հենց դրանից հետո է Պուտինը հանձնարարել նախարարների կաբինետին հանել զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի նկատմամբ սահմանված վարչական սահմանափակումները։ Իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքների էմբարգոն և այդ երկրի հետ չարթերային ավիափոխադրումների արգելքը հանելու որոշումները ընդունվելու են մոտակա օրերին։

7or.am