Աշխարհ

30.06.2016 20:24


«Ծանր» միս և դեղին, կարմիր մրգեր. ի՞նչ և ինչպե՞ս ուտել շոգ եղանակին

«Ծանր» միս և դեղին, կարմիր մրգեր. ի՞նչ և ինչպե՞ս ուտել շոգ եղանակին

Բժիշկ–դիետոլոգ Ելենա Սոլոմատինան պատմել է «vesti.ru»–ին, թե ինչ սննդատեսակներից պետք է խուսափել շոգ օրերին՝ օրգանիզմը և առողջությունը չվնասելու նպատակով։

  • Շոգ եղանակին նախընտրելի է քիչ ուտել դժվարամարս միս, ինչպես, օրինակ, ոչխարի, խոզի և տավարի։ Լավ կլինի, եթե ուտեք յուղոտ ձուկ, քանի որ վերջինս պարունակում է «Omega-3» ճարպային թթուներ, որոնք բարձրացնում են մաշկի իմունային համակարգը։
  • Ավելի լավ կլինի, եթե խորովածն անեք թռչնի կամ ձկան մսից, իսկ խավարտը կարող եք պատրաստել թարմ բանջարեղենից։
  • Ամռանը լավ կլինի՝ սննդակարգից բացառեք կրեմով տորթերն ու թխվածքները։ Իսկ բոլորի կողմից սիրված պաղպաղակը կարելի է փոխարինել սառեցված հատապտուղներով։
  • Սննդակարգում պետք է գերակշռեն բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և կանաչեղենը։ Դրանք ավելի հեշտ են մարսվում։ Դեղին և կարմիր բանջարեղենն ու մրգերը օգնում են վերարտադրել մելանին, որպեսզի մաշկը չվառվի արևից։
  • Ապուրներից նախընտրությունը տվեք բանջերեղենայիններին։ Օգտակար կլինի, եթե ուտեք մածնաբրդոշ՝ կվասից կամ կեֆիրից պատրաստված։
  • Չարժե խմել քաղցր գազավորված ըմպելիքներ, քանի որ այն չի հագեցնում տապը և առաջացնում է ուտելու ցանկություն։
  • Շոգին վտանգավոր է խմել «light» տեսակի ըմպելիքներ, քանի որ արևային ճառագայթների ազդեցությամբ վերջինիս մեջ առաջանում են կանցերոգեններ։
  • Ավելի լավ է ոչ գազավորված ըմպելիքներ խմել, բայց ոչ թեյ կամ սուրճ։ Սակայն կարելի է խմել թույլ կանաչ թեյ։ Ջուրը պետք չէ միանգամից խմել, այլ 20 րոպեի ընթացում 2–3 կում։
  • Շոգին պետք է բացառել ալկոհոլը։ Այն ոչ միայն ջրազրկում է օրգանիզմը, այլ նաև բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա նման եղանակին։
  • Շոգ եղանակին կարելի է փոփոխել սնունդ ընդունելու ժամերը։ Նախաճաշել առավոտյան ժամը 7։00–8։00–ն, ճաշել սովորականից ուշ, ընթրել քնելուց 3 ժամ առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը