Քաղաքական

30.06.2016 11:29


ՀՕՊ համաձայնագիրը հաստատվեց, Ընտրական օրենսգիրքն ընդունվեց

ՀՕՊ համաձայնագիրը հաստատվեց, Ընտրական օրենսգիրքն ընդունվեց

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քվեարկության է դրվել Սերժ Սարգսյանի ներկայացրած՝ 2015թ. դեկտեմբերի 23–ին Մոսկվայում ստորագրված ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Համաձայնագիրը հաստատվել է 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Այնուհետև քվեարկության է դրվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

105 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ԱԺ–ն այն ևս ընդունել է։

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարարանի արտահերթ նստաշրջանն ավարտվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը