Աշխարհ

30.06.2016 10:07


Թուրք–իսրայելական հարաբերությունները՝ Քնեսեթում ծեծկռտուքի պատճառ (տեսանյութ)

Թուրք–իսրայելական հարաբերությունները՝ Քնեսեթում ծեծկռտուքի պատճառ (տեսանյութ)

Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման հարցի քննարկումն իսրայելական Քնեսեթում ծեծկռտուքով է ավարտվել: Պատգամավորներից մեկը քննարկման ժամանակ իշխանություններին մարդասպան է անվանել։ Նա հիշել է 2010–ի դեպքերը, երբ իսրայելցի զինվորականները կրակ էին բացել, այսպես կոչված, «Ազատության տորմիղի» ուղղությամբ։ Դրանք թուրք իրավապաշտպանների 6 նավեր էին, որոնք Գազայի արգելափակված բնակիչների համար հումանիտար օգնություն էին տանում։

Համաձայնագրի նախագծի հակառակորդները հայտարարել են, որ նախ Թել Ավիվը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Անկարայից և միայն հետո վերականգնի հարաբերությունները: Բնականաբար, նման դիրքորոշումը միանշանակ չի ընդունվել բոլորի կողմից, և լեզվակռվից հետո օրենսդիրները գործի են դրել բռունցքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը