Աշխարհ

29.06.2016 17:45


82–ամյա հնդիկը դեռ փորձում է ավարտական քննությունը հանձնել, որպեսզի ամուսնանա

82–ամյա հնդիկը դեռ փորձում է ավարտական քննությունը հանձնել, որպեսզի ամուսնանա

Հնդկաստանի բնակիչ Շիվ Շարանը 47 տարի շարունակ փորձում է հանձնել դպրոցի ավարտական քննությունը, բայց նրա բոլոր փորձերն անհաջող ավարտ են ունենում։ «The Times of Indiа»–ի փոխանցմամբ՝ Ռաջաստանի քննական հանձնաժողովը կրկին բացասական գնահատական է տվել Շարանի քննությանը՝ չնայած «դպրոցականի» պատկառելի տարիքին։

Առաջին անգամ Շարանը փորձել է վկայականի համար քննություն հանձնել 1969–ին։

Սակայն հնդիկ տղամարդու համառությունը կապված չէ գիտելիքներ ստանալու նրա ձգտման հետ. երիտասարդ ժամանակ նա երդվել է, որ կամուսնանա միայն քննությունները հանձնելուց հետո։

«Ես տալու եմ այս քննությունն այնքան ժամանակ, քանի դեռ ողջ եմ»,– հայտարարել է Շարանը։

Այժմ Շարանն ապրում է վանքում և ամբողջովին կախված է թոշակից. տարիքի պատճառով նա արդեն լսողության և տեսողության հետ կապված խնդիրներ ունի, դժվարանում է քայլել։ Սակայն այդ ամենը չի խանգարում նրան նորից ու նորից փորձել հանձնել չարաբաստիկ քննությունը։

Կենտրոնացված քննությունը, որը չի կարողանում հանձնել հնդիկը, ներառում է անգլերենը, հինդին և այլ լեզուներ, մաթեմատիկան, հումանիտար և սոցիալ–տնտեսական գիտություններ, ինչպես նաև արվեստ և պար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը