Աշխարհ

29.06.2016 12:31


Թուրքիայում արգելափակվել են «Twitter» և «Facebook» սոցկայքերը

Թուրքիայում արգելափակվել են «Twitter» և «Facebook» սոցկայքերը

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո Ստամբուլի վարչական դատարանը լրատվամիջոցների նկատմամբ ահաբեկչական հարձակումը լուսաբանելու արգելք էր սահմանել:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ Արգելքից հետո ամբողջությամբ դադարեցվել է «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերի հասանելիությունը:

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշել է, որ բազմաթիվ օգտատերեր հասարակության մեջ խուճապ առաջացնելու նպատակով սոցցանցերում ահասարսուռ նկարներ են տեղադրում դեպքի վայրից: Խորհուրդը զգուշացրել է, որ նման գործողություններ իրականացնողները իրավական հետապնդման կարող են ենթարկվել:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով դեպքի վայրում և հիվանդանոցներում 36 մարդ է մահացել, ևս 147-ը վիրավորվել է:

«ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը