Աշխարհ

29.06.2016 11:15


Թուրքիան ասել է՝ երբ փոխհատուցում կվճարի խոցված Սու–24–ի համար

Թուրքիան ասել է՝ երբ փոխհատուցում կվճարի խոցված Սու–24–ի համար

Թուրքիան պատրաստ է դիտարկել զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին փոխհատուցում վճարելու հարցը։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով՝ «Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել օդաչուի ընտանիքի ցավը մեղմելու համար», եթե նրանից նման պահանջ ստանա։

«Առայժմ նման պահանջ չի եղել», –նշել է խոսնակը։

Քալընը նկատել է նաև, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը նոր էջ կբացի Սիրիայի, Ղրիմի, Ուկրաինայի խնդիրները և տարածքային այլ հարցեր քննարկելու համար։

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է փոխհատուցում վճարել, սակայն ավելի ուշ նշեց, որ Անկարան չի վճարի խոցված Սու 24–ի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը