Աշխարհ

29.06.2016 18:30


Մոսկվայի կենտրոնում XVIII դարի գարեջրատուն են հայտնաբերել (լուսանկարներ)

Մոսկվայի կենտրոնում XVIII դարի գարեջրատուն են հայտնաբերել (լուսանկարներ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Տվերի փողոցում՝ Թատերական հրապարակում, մալուխային կոլեկտորների տեղադրման ընթացքում հնագետները հայտնաբերել են XVIII դարի գարեջրատուն, որը գոյատևել է մոտ 50 տարի՝ «տեսնելով» Ռուսաստանի կայսրության չորս կայսրի:

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի պաշտոնական կայքը, հաստատության ստորին չբնակեցված հատվածը գտնվում էր մայթից 3 մետր խորության վրա, որտեղ հայտնաբերվել են մետաղադրամներ և կավե բաժակների ու ապակյա շշերի մնացորդներ։

Բացի այդ, հնագետները հայտնաբերել են նաև մետաղական կոճակներ, որոնք խնջույքների ժամանակ, հավանաբար, ընկել էին գարեջրատան հատակի ճեղքերի մեջ։

Նշվում է, որ մետաղադրամների ամենահին նմուշները պատկանում են Եղիսաբեթ Պետրովնայի իշխանության շրջանին, իսկ ամենավերջինները՝ Պողոս Առաջինի դարաշրջանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը