Մոսկվայի հիվանդանոցներից մեկում սիամական երկվորյակների են առանձնացրել (տեսանյութ, լուսանկար)
Մոսկվայում հունիսի 28–ին սիամական երկվորյակներին առանձնացնելու վիրահատություն է կատարվել։ Որովայնով շաղկապված երկվորյակները ծնվել են Նովոսիբիրսկում ապրող ընտանիքում։ Ծննդաբերությունն անց է կացվել Մոսկվայի հիվանդանոցում։ Այժմ երեխաները գտնվում են Մոսկվայի Ֆիլատովի անվան հիվանդանոցում։
Հիվանդանոցի գլխավոր բժշկի՝ Անտոնինա Չուբարովի խոսքերով՝ վիրահատությունը բարդ էր և տևել է ավելի քան 10 ու կես ժամ։ Ներկայումս երկվորյակները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ դեռևս ծանր վիճակում։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ին։
Գլխավոր բժիշկը նաև նշել է, որ վիրահատությունը նախատեսվում էր ավելի ուշ ժամի անցկացնել, սակայն ստիպված են եղել շուտ սկսել, քանի որ երեխաները, ովքեր այժմ կես ամսական են, անհավասարաչափ էին զարգանում։
Բացի այդ, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մանկաբույժն ընդգծել է, որ չնայած բարդություններին՝ վիրահատությունն անցել է առանց սթրեսային իրավիճակների։ Նրա խոսքերով՝ վիրահատությունից առաջ բժիշկները երկար պատրաստվել էին՝ ուսումնասիրելով երկվորյակների անատոմիայի բոլոր բարդությունները։

7or.am