Լրահոս

29.06.2016 10:25


Իրանցիներին վրդովեցել է այն փաստը, որ պարսիկ պոետին մարմնավորելու է Լեոնարդո Դի Կապրիոն

Իրանցիներին վրդովեցել է այն փաստը, որ պարսիկ պոետին մարմնավորելու է Լեոնարդո Դի Կապրիոն

Իրանցի կինոմաններին և կինոքննադատներին վրդովեցրել է այն փաստը, որ նոր ամերիկյան ֆիլմում պարսիկ միստիկ բանաստեղծ Ջալալադին Ռումիի կերպարը մարմնավորելու է Լեոնարդո Դի Կապրիոն։ Տեղի լրագրողները կարծում են, որ ֆիլմի հեղինակներն այնքան էլ լավ չեն պատկերացնում արևելյան մտածելակերպը։ Այս մասին հաղորդում է «Al-Monitor»–ը։

«Կասկածում եմ, որ արևմտյան պրոդյուսերներին հայտնի է, թե ինչ է արևելյան միստիցիզմը։ Նաև վստահ չեմ, որ նրանք կարդացել են Ռումիի գլխավոր ստեղծագործությունը՝ «Մասնավին»»,– գրել է իրանցի կինոքննադատ Ռեզա Սեդիգը։

«Թվիթթերի» բազմաթիվ օգտատերեր աջակցել են Սեդիգին՝գրառելով «#RumiWasntWhite» (Ռումին սպիտակամորթ չի եղել) հեշթեգը։ Հանդիսատեսին վշտացրել է նաև այն փաստը, որ պոետի ուսուցչի՝ Շամս Թեբրիզիի կերպարը մարմնավորելու է Ռոբերտ Դաունի կրտսերը։ Սպիտակամորթ դերասանին Ռումիի դերից հեռացնելու խնդրագիրն արդեն 14 հազար ստորագրություն է հավաքել։

Լեգենդար իրանցի պոետի մասին ֆիլմի նկարահանումների սկիզբը դեռևս պարզ չէ։ Հայտնի է, որ ֆիլմի սցենարը գրում է Դևիդ Ֆրանցոնին, ով աշխատել է նաև «Գլադիատոր» և «Ամիսթադ» ֆիլմերի վրա։ Ջալալադին Ռումիի մասին ֆիլմը դառնալու է Թուրքիայի և ԱՄՆ–ի համատեղ նախագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը