Աշխարհ

28.06.2016 17:15


Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28–ին օրինական է ճանաչել հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, ում 4 տարով ազատազրկման են դատապարտել՝ ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազ ԱՄՆ դոլար «յուրացնելու» համար։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

«Վճիռը թողնել անփոփոխ, բողոքարկումը՝ առանց բավարարման»,- դատավորը հրապարակել է որոշումը: Այժմ համարվում է, որ դատավճիռը մտել է ուժի մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28–ին քննելու է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը։ Սակայն նիստը հետաձգվել էր՝ բողոքող կողմի պահանջները դատավորների կողմից լրացուցիչ ուսումնասիրվելու նպատակով։

Լևոն Հայրապետյանի պաշտպանը նախորդ նիստի ընթացքում վերաքննիչ ատյանին է ներկայացրել մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից՝ խնդրելով Հայրապետյանին նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոց։

Բացի այդ, փաստաբանները նշել են, որ գործարարը մեկենաս է և շատ բան է արել, այդ թվում՝ Ռուսաստանում օլիմպիական շարժման, ինչպես նաև Ղրիմում հայկական մշակույթի զարգացման հարցում:

Հիշեցնենք՝ Մոսկվայի դատարանը Հայրապետյանից գանձել է նաև 20. 850 մլն ռուբլի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը