Աշխարհ

28.06.2016 16:40


Համաշխարհային շուկաները 3 տրլն դոլար են կորցրել «Brexit»–ից հետո

Համաշխարհային շուկաները 3 տրլն դոլար են կորցրել «Brexit»–ից հետո

Միջազգային շուկաները 3 տրլն դոլար են կորցրել երկու առևտրային օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո, որը հանգեցրել է արժեթղթերի գլոբալ վաճառքի։ Վերջինը պայմանավորված էր հիմնականում ներդրողների կողմից երկարաժամկետ ներդրումների վերագնահատմամբ՝ կապված «Brexit»–ից հետո աճող ռիսկերի և տիրող անորոշության հետ։ Այս մասին հայտնում է «The Financial Times»–ը։

Ընդ որում՝ զարգացած երկրների ֆոնդային շուկաների կորուստները 2,8 տրլն դոլար են կազմել, զարգացող երկրներինը՝ 179 մլրդ։

«Բանն այն է, որ ոչ բոլոր ներդրողներն են պատրաստ եղել քվեարկության նման ելքի»,–ասել է «Convergex»–ի գլխավոր շուկայական մասնագետ Նիկոլա Կոլասը։

BMI ինդեքսը 2 օրում նվազել է 6,9 տոկոսով, որը 2008–ի նոյեմբերից ի վեր՝ ամենամեծ անկումն է։ S&P 500–ն էլ կորցրել է 5,37 տոկոս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը