Աշխարհ

28.06.2016 14:46


Դանակավորված նեոազգայնականը հարձակվել է Գերմանիայի նախագահի վրա (տեսանյութ)

Դանակավորված նեոազգայնականը հարձակվել է Գերմանիայի նախագահի վրա (տեսանյութ)

Զեբնից քաղաք այցի ժամանակ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի վրա 30–ամյա նեոազգայնական է դանակով հարձակվել. նա չի տուժել։

Ինչպես հայտնում է N 24–ը, Գաուկի այցը Զեբնից ուղեկցվել է զանգվածային անկարգություններով։ Նրան դիմավորել է ագրեսիվ տրամադրված ամբոխը՝ վիրավորական վանկարկումներով և սուլոցներով։ Նրանք Գաուկին մարդասպան և դավաճան են անվանել։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ամբոխի միջից մի քաղաքացի, ում անունը դեռ չի հրապարակվում, հարձակվում Գերմանիայի նախագահի վրա։ Նախ նա Գաուկի վրա թեթև իր է նետում։ Ագրեսորին արագ ձերբակալում են, և պարզվում է, որ նա դանակով է զինված, իսկ մեջքին սվաստիկայի տեսքով դաջվածք կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը