Լրահոս

10.12.2009 16:59


Արմեն Մազմանյանն աշխատում է «ափռ–ցփռ» չխոսել

Արմեն Մազմանյանն աշխատում է «ափռ–ցփռ» չխոսել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, youtube կայքում տեսանյութ էր տեղադրվել, որտեղ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչության շրջանակներում ՀՀԿ թեկնածուի համար նկարահանված տեսահոլովակների կադրից դուրս դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը հայհոյում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։

«7օր»-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ով երբեք չի թաքցրել իր քաղաքական հայացքներն ու բացահայտ պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասել է, որ քանի որ ինքն ինտերնետային մարդ չէ, ծանոթ չէ այդ տեսագրություններին, բայց, այնուամենայնիվ, նշել է, որ ինքն անձամբ աշխատում է չխաբել։

-Միգուցե եղել են պահեր, երբ մտածել եմ մի բան, բայց արտահայտվել մի քիչ այլ կերպ, ենթադրենք՝ ինչ-որ մեկին չվիրավորելու կամ կրքեր չբորբոքելու համար (եթե քաղաքականության մասին է խոսքը), իսկ երբ ազգի բախտի մասին է խոսքը, աշխատում եմ «ափռ-ցփռ» չխոսել, հնարավոր է՝ լռած լինեմ, բայց որ մտածեմ մի բան ու 100% հակառակն ասեմ, դժվար թե իմ կյանքում նման բան հիշեմ,-ասել է նա։

Արմեն Մազմանյանը նաև նշել է, որ շատ վատ է վերաբերվում այն արվեստագետներին, ովքեր քարոզում են մի բան, իսկ կադրից դուրս ասում մեկ այլ բան և այդ երևույթն էլ որակել է որպես բիզնես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը