Աշխարհ

28.06.2016 14:40


Թուրքիան մտափոխվեց. չի վճարի խոցված ինքնաթիռի համար

Թուրքիան մտափոխվեց. չի վճարի խոցված ինքնաթիռի համար

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան փոխհատուցում չի վճարի Ռուսաստանին խոցված Սու–24–ի համար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Փոխհատուցման մասին խոսք չի եղել. Թուրքիան պարզապես ներողություն է խնդրել»,- ասել է նա:

Յըլդըրըմը նաև նշել է՝ ներկայումս դատաքննություն է տարվում՝ պարզելու օդաչու Օլեգ Պեշկովի մահվանը մեղսակցություն ունեցողին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Յըլդըրըմը TRT–ի եթերում հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է անհրաժեշտության դեպքում փոխհատուցել խոցված ինքնաթիռի համար:

Վարչապետը նման հայտարարություն էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին նամակ ուղարկելուց հետո, որում թուրք առաջնորդը ներողություն էր հայտնում կատարվածի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը