Աշխարհ

28.06.2016 21:15


Համակարգչային օդափոխիչի միջոցով տվյալները գողանալու մեթոդ են գտել

Համակարգչային օդափոխիչի միջոցով տվյալները գողանալու մեթոդ են գտել

Իսրայելի Բեն–Հուրիոնի անվան համալսարանի հետազոտողները համակարգչային օդափոխիչի օգնությամբ տվյալները գողանալու մեթոդ են գտել։ Նրանց կողմից ստեղծված լրտեսական «Fansmitter» ծրագիրն ունակ է օգտագործել համակարգչի սառեցման համակարգը՝ ձայնի օգնությամբ մոտակայքում գտնվող սմարթֆոնի վրա ոչ մեծ ծավալների տեղեկատվություն փոխանցելու համար։

Տեղադրելով իրենց հավելվածը համակարգչում՝ հետազոտողներին հաջողվել է դինամիկ կերպով փոխել սառեցման համակարգի օդափոխիչի պտտման արագությունը՝ կախված փոխանցվող տվյալներից։ Ստացված տեղեկատվությունը կարելի է վերծանել մի քանի մետր հեռավորությամբ գտնվող սմարթֆոնի խոսափողով։

Չնայած այդ մեթոդով տվյալների փոխանցումը դանդաղ է ստացվում՝ ժամում 900 բիթ, և ունի կիրառության սահմանափակ շառավիղ (մինչև 8 մետր), «Fansmitter»–ը հնարավորություն է տալիս տեղեկատվություն գողանալ անգամ մեուսացված սարքերից, որոնք համացանցին միացված չեն։

Կոտրելու համար հարկավոր է միայն օդափոխիչի առկայություն, որը գրեթե բոլոր համակարգիչներն ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը